Ռիհաննան մեկնաբանել է իր հղիության մասին լուրերը
Advertisement 1000 x 90

Ռիհաննան մեկնաբանել է իր հղիության մասին լուրերը

Ռիհաննան մեկնաբանել է իր հղիության մասին լուրերն Instagram-ում երկրպագուհու հետ նամակագրության ժամանակ, փոխանցում է Gazeta.ru-ն։

Երգչուհուն նվիրված օգտահաշիվ վարող երկրպագուհին անձնական հաղորդագրություն է գրել նրան․ «Կարո՞ղ եմ ներկա գտնվել երեխային նվիրված երեկույթին, քույրիկ։ Ճիշտ են լուրերը, թե ոչ, բայց քո երեխաները հիասքանչ կլինեն։ Կներես, բայց հիմա բոլորին հետաքրքրում է քո արգանդը», – գրել է նա։

«Հա։ Դու չես եկել նախորդ տասը մանկական երեկույթներին։ Գրողը տանի, դուք ամեն տարի ինձ բազմացնում եք»,- պատասխանել է Ռիհաննան:

Երկրպագուհին նամակագրությունը տեղադրել է իր բլոգում, որպեսզի դադարեցնի կեղծ լուրերի տարածումը։