Ռուսական տիեզերական սարքերը նկարահանել են արևի խավարումը, հաղորդում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով «Ռոսկոսմոս» պետական կորպորացիային։
Նշվում է, որ մի քանի ժամ առաջ արևի խավարում է եղել, լուսինն ամբողջությամբ ծածկել է արեգակը։ Դա մոտ 2 րոպե է տևել։ Ռուսական «Էլեկտրո-Լ» № 2» հիդրոօդերևութաբանական արբանյակը ֆիքսել է լուսնային ստվերը Երկրի վրա։
Կորպորացիան հայտնում է, որ խավարմանը հնարավոր է եղել հետևել Անտարկտիդայից, Հարավային Աֆրիկայից, Հարավային Ամերիկայից։