
Հայաստանի տարածքում դեկտեմբերի 6-8-ը, 9-ի ցերեկը, 10-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, 9-ի գիշերը շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային շրջաններում` ձյան տեսքով, գիշերը և առավոտյան ժամերին լեռնային և նախալեռնային գոտիներում ճանապարհները կպատվեն մերկասառույցով:
Ինչպես տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից, քամինկլինի հյուսիս-արևմտյան՝ 2-5 մ/վ արագությամբ, իսկ օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։
Երևան քաղաքում դեկտեմբերի 6-8-ը, 9-ի ցերեկը, 10-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Դեկտեմբերի 9-ի գիշերը սպասվում է անձրև: