Ինչու Քանյե Ուեսթն իրականում չի ցանկանում ամուսնալուծվել Քիմ Քարդաշյանից
Advertisement 1000 x 90

Ինչու Քանյե Ուեսթն իրականում չի ցանկանում ամուսնալուծվել Քիմ Քարդաշյանից

Նախօրեին պարզվել է, որ Քանյե Ուեսթը հենց այնպես չի ցանկանում վերադարձնել իր նախկին սիրելի՝ Քիմ Քարդաշյանին։ Պարզվում է, որ ռեփերն ունի իր «սուրբ» ցուցակը՝ պատճառներով։ Այս մասին հայտնում է Page Six-ը։

«Նա պատճառներն անվանում է «Սուրբ Երրորդություն», — ասել է ռեփերի ընկերը: «Առաջինը․   նա վստահ չէ, թե կարող է արդյոք որեւէ այլ կին իր հետ լեզու գտնել։ Քիմը գիտի, թե ինչպես պետք է շփվել Քանյեի հետ, երբ նրա մոտ սկսվում են «դժվար» օրերը: Երկրորդ պատճառը նրանց երեխաներն են։ Եվ երրորդը՝ կրոնը։ Որպես կրոնի մարդ, նա չի ուզում ամուսնալուծվել»:

Բացի այդ, ռեփերի ընկերոջ խոսքով, կա եւս մեկ կարեւոր պահ։ «Նրա համար միեւնույն չէ իր իմիջը։ Նա կարծում է, որ Քարդաշյանն իր կողքին լավ է «դիտվում»»։

style.news.am