Թուրքիան կիրառում է «հայ համայնքին վախեցնելու նոր ձեւեր». Պետքարտուղարություն
Advertisement 1000 x 90

Թուրքիան կիրառում է «հայ համայնքին վախեցնելու նոր ձեւեր». Պետքարտուղարություն

Թուրքիան կիրառում է «հայ համայնքին վախեցնելու նոր ձեւեր», ասվում է ԱՄՆ-ի Միջազգային կրոնական ազատության հարցերով հանձնաժողովի հաշվետվության մեջ:

Նշվում է, որ Թուրքիայում կրոնական ժառանգության հայկական օբյեկտները դեռեւս գտնվում են սպառնալիքի ներքո: 2021 թվականի սկզբում Կյութախյեում Սուրբ Թորոս հայկական եկեղեցին քանդվել է, երբ անցել է անհայտ անձի սեփականության ներքո՝ չնայած նրան, որ ունեցել է պահպանվող օբյեկտի կարգավիճակ: Օգոստոսին բուլդոզերներն ավիրել են Վանում հայկական գերեզմանատունը:

Հաշվետվության համաձայն՝ Թուրքիայի կառավարությունը հաճախ է շարունակում շինարարությունը, որը սպառնում է գերեզմանատներին. օրինակ՝ 2021 թվականի մարտին ընդդիմադիր պատգամավոր  Գարո Փայլանը, որն ունի հայկական արմատներ, խորհրդարանական հարցում է ուղղել տեղեկանալու, թե ինչու կառավարությունը չի դադարեցրել պետական բանկի շինարարությունն Անկարայի պատմական կենտրոնում՝ հայկական գերեզմանատան տեղում: 2021 թվականի ապրիլին ի պատասխան Փայլանի դիմումի Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա կապակցությամբ պատգամավոր Յումիթ Օզդագը սպառնացել է. «Դուք նույնպես կունենաք Թալեաթ փաշայի փորձը»:

Թալեաթ փաշան Հայոց ցեղասպանության գլխավոր ճարտարապետն էր:

«Իսկապես, COVID-19-ի համավարակն ու 2020 թվականի աշնանը Լեռնային Ղարաբաղում հակամարտությունը դարձել են հակահայկական դավադրությունների ու մեղադրանքների, ինչպես նաեւ հակահայկական բողոքի ցույցերի պատճառ»,- ասվում է հաշվետվության մեջ:

news.am



Նման նյութեր