ՏԻՄ ընտրություններում ՔՊ-ն 36 համայնքից 21-ում պարտություն է կրել
Advertisement 1000 x 90

ՏԻՄ ընտրություններում ՔՊ-ն 36 համայնքից 21-ում պարտություն է կրել

Դեկտեմբերի 5-ին կայացած ՏԻՄ ընտրությունների արդյունքում ՔՊ-ն, ընդհանուր առմամբ, պարտվել է. եթե ամիսներ առաջ խորհրդարանական ընտրություններում գրեթե բոլոր համայնքներում ՔՊ-ն առաջատարն էր, ապա այս ՏԻՄ ընտրություններում մի շարք համայնքներում խայտառակ պարտություն է կրել:

ՀՀ ԱԺ փոխնախագահ, ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը հայտարարել է, որ դեկտեմբերի 5-ին կայացած ՏԻՄ ընտրությունների արդյունքում 36 խոշորացված համայնքից ՔՊ կարող է համայնքապետ ունենալ 15-ում՝ (Վաղարշապատ, Արտաշատ, Մեծամոր, Արմավիր, Բաղրամյան, Աշտարակ, Մարտունի, Սպիտակ, Ծաղկաձոր, Հրազդան, Աշոցք, Ջերմուկ, Գառնի, Խոյ, Փամբակ)։

Մյուս 21 համայնքում (Մասիս, Ապարան, Գավառ, Վարդենիս, Վանաձոր, Նաիրի, Նոր Հաճն, Աբովյան, Ամասիա, Ախուրյան, Եղեգնաձոր, Վայք, Նոյեմբերյան, Փարաքար, Վեդի, Արարատ, Արաքս, Թումանյան, Սևան, Թալին, Արթիկ) ընդդիմադիր և ոչ իշխանական ուժերը միայնակ կամ կոալիցիաներ կազմելով կարող են ձևավորել տեղական իշխանություն։

«Հիշեցնենք՝ Ախուրյան համայնքի երկու ընդդիմադիր ուժերն արդեն հանդես են եկել տեղական իշխանությունը համատեղ ձևավորելու մասին հայտարարությամբ»,-գրել է Սաղաթելյանը։



Նման նյութեր