Կորոնավիրուսի օմիրկրոն շտամը դարձել Է, հավանաբար, քովիդի գերակշռող հարուցիչը Հարավաֆրիկյան Հանրապետության (ՀԱՀ) նահանգների մեծ մասում: Դեկտեմբերի 6-ին այդ մասին հայտարարել Է ՀԱՀ-ի նախագահ Սիրիլ Ռամապոսան երկրի քաղաքացիներին հղած ամենշաբաթյա ուղերձում:
«Վերջին շաբաթվա ընթացքում կոոնավիրուսով ախտահարվածների օրական միջին թիվը հնգապահտկ մեծացել Է,- նշել Է պետության ղեկավարը:- Օմիկրոն շապամն, ըետ երեւեույթին, այժմ կորոնավիրուսի բոլոր տարբերակների թվում գերակշռում Է նահանգների մեծ մասում»: Ռամապոսան ընդգծել Է, որ օմիրկրոն շտամի դեմ պայքարի գլխավոր միջոցը պատվաստումն Է: «Գիտական տվյալները ցույց են տալիս, որ պատվաստումը նոր հիվանդությունների կանխման առավել արդյունավետ միջոցն Է, այն նաեւ կրճատում Է ծանր ձեւով քովիդի ընթացքի, հոսպիտալացման եւ մահերի դեպքերի թիվը»,- նշել Է նախագահը՝ հորդորելով այն քաղաքացիներին, ովքեր COVID-19–ի դեմ տակավին պատվաստում չունեն, անհապաղ դա անել:
ՀԱՀ-ում կորոնավիրուսով վարակման նոր դեպքերի թիվը վերջին 24 ժամում կազմել Է 11 125՝ մեկ օր առաջվա 16 366-ի համեմատությամբ: Մեկ օրում երկրում ախտահարման հետեւանքներից մահացել Է մեկ մարդ՝ նախօրյակի 21-ի համեմատությամբ: Նոյեմբերի 26-ին Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) կորոնավիրուսի В.1.1.529 շտամը, որը հայտնաբերվել Է Աֆրիկայի հարավում, նշել Է հունական «օմիկրոն» տառով: ԱՀԿ-ի հայտարարոթյան մեջ ասված Է, որ այդ տարատեսակն «ունի մեծ թվով մուտացիաներ, որոնցից մի քանիսն առաջացնում են ԱՀԿ-ի անհանգստությունը»:
Որպես նախազգուշական միջոց մի շարք երկրներ հայտարարել են Աֆրիկայի հարավի պետությունների հետ ավիահաղորդակցման դադարեցման մասին: Ներկայումս օմիկրոն շտամ Է հայտնաբերվել աշխարհի ավելի քան 40 պետություններում: Աֆրիկայում կորոնավիրուսի այս տարբերակը ՀԱՀ-ի հետ մեկտեղ, որը դրա տարածման Էպիկենտրոնն Է, հայտնաբերվել Է եւս յոթ երկրներում: