Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը ներկայացրել է Սևանա լճի հիդրոլոգիական ռեժիմը նոյեմբերի 29-ից դեկտեմբերի 5-ը։
Սևանա լճի մակարդակը նոյեմբերի 29-ից դեկտեմբերի 5-ը ընկած ժամանակահատվածում իջել է 1 սմ-ով և կազմել` 1900.46 մ (05.12.21թ.), որն անցյալ տարվա նույն օրվա մակարդակից ցածր է 7սմ-ով, իսկ 2021 թվականի հունվարի 1-ի մակարդակից` 6 սմ-ով։
Արփա-Սևան ջրատարով նոյեմբերի 29-ից դեկտեմբերի 5-ն ընկած ժամանակահատվածում Սևանա լիճ տեղափոխված ջրի քանակը կազմել է 0.644 մլն մ³, իսկ 2021 թվականի հունվարի 1-ից դեկտեմբերի 5-ը ներառյալ՝ 151.940 մլն մ³: