
Հրապարակվել է ամենամյա Laureus սպորտային մրցանակաբաշխության լավագույնների ցանկը:
Լավագույն մարզիկի կոչմանը հավակնող ֆուտբոլիստների ցանկում կա 6 մարզիկ, որոնցից միայն մեկն է ֆուտբոլիստ՝ Կրիշտիանու Ռոնալդուն: Ցանկում տեղ են գտել նաև բասկետբոլիստներ Սթեֆան Կարին, Լեբրոն Ջեյմսը, թենիսիստ Էնդի Մարեյը և ատլետներ Ուսեյն Բոլթը և Մուհամեդ Ֆարան:
Լավագույն մարզուհու կոչման համար կպայքարեն մարմնամարզուհի Սիմոնե Բայլսը, ատլետներ Էլիսոն Ֆելիքսը և Էլեյն Թոմփսոնը, թենիսիստուհի Անժելիկ Կերբերը, լողորդ Կետլին Լեդեկին և հեծանվորդ Լորա Տրոտը:
Մրցանակաբաշխությունը կկայանա փետրվարի 14-ին Մոնտե Կառլոյում:
Սիրարփի Աղաբաբյան