Իրանական Aseman ավիաընկերության ինքնաթիռը, որը չվերթ էր իրականացնում Շիրազ քաղաքից դեպի Մասկատ, հարկադիր վայրէջք է կատարել շարժիչի բռնկման պատճառով: Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով իրանական պետական հեռուստաալիքին:
«Aseman ավիաընկերության ինքնաթիռը, որը իրականացնում էր Շիրազ-Մուսկատ չվերթը, օդ բարձրանալուց րոպեներ անց շարժիչի բռնկման պատճառով ստիպված է եղել վերադառնալ մեկնարկի օդանավակայան Շիրազում»,-ասվում է հեռուստաալիքի հայտարարության մեջ: