«Դա թերևս լավագույն Սուրբ Ծննդյան նվերն էր հենց ինձ համար և իմ կողմից արված». Ջեբ Բուշ (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

«Դա թերևս լավագույն Սուրբ Ծննդյան նվերն էր հենց ինձ համար և իմ կողմից արված». Ջեբ Բուշ

#USARM30

#HistoricFacts

#Պատմական փաստեր

Այսօր Սպիտակի երկրաշարժի տարելիցն է, և մենք հայ ժողովրդի հետ միասին մեր տուրքն ենք մատուցում այդ աղետի զոհերին։

1988թ․ այդ ավերիչ երկրաշարժից ընդամենը երեք շաբաթ անց, Սուրբ Ծննդյան տոներին ընդառաջ, իր դեռահաս որդու հետ Հայաստան եկավ Ջեբ Բուշը՝ այն ժամանակվա ԱՄՆ նախագահ Ջորջ Բուշի որդին՝ իր հետ բերելով բուժսարքավորումներ, դեղորայք, խաղալիքներ և հույս՝ աղետից տուժածներին։

Հարցազրույցներից մեկում Ջեբ Բուշը նշել է․ «դա թերևս լավագույն Սուրբ Ծննդյան նվերն էր հենց ինձ համար և իմ կողմից արված»։

Առաջարկում ենք ընթերցել «Մեդիամաքսի» անդրադարձը տարիներ առաջ Հայաստան կատարած այս այցի և Հայաստանում տեղի ունեցած ողբերգությանը Բուշ ընտանիքի արձագանքի մասին։

http://www.mediamax.am/en/news/modern-history/16263/

U.S. Embassy Yerevan