Ժամեր առաջ համացանցում տեսանյութ հրապարակվեց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի մասնակցությամբ, որտեղ նա խոսում է գերիների մասին: Այնուհետև Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ԱԺ նախագահը պնդեց, որ տեսանյութը մոնտաժված է:
ArmLur.am-ը ներկայացնում է տեսանյութի ամբողջական տարբերակը, որտեղ սկզբում Սիմոնյանը պատմում է, որ ՀՀ-ի դեմ պայքարում է ոչ միայն Ադրբեջանը, նաև Թուրքիան:
ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ տեսանյութը արվել է Փարիզում, որտեղ Ալեն Սիմոնյանը գտնվում էր Ֆրանսիայի Սենատի հրավերով: Մեզ հայտնի դարձավ, որ տեսանյութը գաղտնի նկարել է այնտեղ գտնվող աղջիկներից մեկը: ArmLur.am-ը ներկայացնում է բացառիկ տեսանյութ, թե ինչ է իրականում ասել ԱԺ նախագահը: