Որոշ մարդկանց մոտ շաքարի բարձր մակարդակն արյան մեջ ատամների կորստի է հանգեցնում, որոշ դեպքերում`ոչ թե 1 կամ 2, այլ` մոտ 10: Դիաբետի այս ոչ տիպիկ ախտանիշի վերաբերյալ հետազոտությունը հրապարակված է Ամերիկյան ատամնաբուժական ասոցիացիայի ամսագրում:
Ինչպես նշում է Daily Express-ը, փորձարկման մասնակիցների շրջանում շաքարային դիաբետով հիվանդների 28 տոկոսը կորցրել է բոլոր ատամները։ Դա պայմանավորված է նրանով, որ շաքարի բարձր մակարդակն արյան մեջ կարող է խանգարել ֆերմենտների մատակարարմանը, որոնք աջակցում են բերանի խոռոչի եւ լնդերի առողջությանը:
Բացի այդ, շաքարային դիաբետի պատճառով ատամների վրա կարող է ավելցուկային շերտ առաջանալ, որը նպաստում է պարոդոնտիտի առաջացմանը։ Մասնագետները խորհուրդ են տալիս արյան մեջ շաքարի բարձր մակարդակ ունեցող հիվանդներին խուսափել մեծ քանակությամբ օսլայից սննդի մեջ:
Իսկ ատամների հետ կապված խնդիրների եւ հատկապես դրանց ընկնելու դեպքում խորհուրդ է տրվում ոչ միայն ատամնաբույժի, այլ նաեւ էնդոկրինոլոգի դիմել: