Իրանի և Ադրբեջանի սահմանին փոխհրաձգություն է եղել. զոհ կա
Advertisement 1000 x 90

Իրանի և Ադրբեջանի սահմանին փոխհրաձգություն է եղել. զոհ կա

Իրանի Իսլամական Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության սահմանին փոխհրաձգություն է եղել։ Տեղեկությունը հայտնում են Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայությունից։

Նախնական տեղեկություններով` սահմանախախտներից մեկը սպանվել է, իսկ երկրորդը` փախել։

Այսօր՝ ժամը 16:00-ին, երկու սահմանախախտ փորձել են Իրանից անցնել Ադրբեջան։ Սահմանապահները նրանց հրամայել են կանգ առնել, ինչին սահմանախախտները չեն ենթարկվել։ Նրանք 2 ծանրոց են նետել և փորձել փախչել դեպքի վայրից:

Սահմանապահները սկսել են հետապնդել սահմանախախտներին և նախազգուշական կրակ են բացել։

Արդյունքում նրանցից մեկը սպանվել է։

Ներկայում միջոցներ են ձեռնարկվում սահմանախախտի ինքնությունը պարզելու ուղղությամբ։ Ծանրոցներում, որոնք հայտնաբերվել են դեպքի վայրում, եղել է «Marlboro» «Kent» «More» տեսակի 4270 տուփ ծխախոտ։

Իրանական կողմը տեղեկացված է տեղի ունեցածի մասին։

armeniasputnik.am

 



Նման նյութեր