Երգչուհի Լիլիթ Հովհաննիսյանի և ոճաբան Արայիկ Գաբաջյանի կոնֆլիկտի մասին կրկին խոսակցություններ են սկսվել: Համացանցում լուրեր են պտտվում, որ Լիլիթ Հովհաննիսյանն Արայիկի կատարած աշխատանքն իրեն է վերագրել: Tert.am Life-ը կապ է հաստատել Արայիկի հետ՝ պարզելու կոնֆլիկտի մանրամասների և նրանց այժմյան հարաբերությունների մասին: Ոճաբանն առաջին անգամ մեզ է պատմել եղելությունը՝ ինչ-որ բաներ թողնելով ստվերում:
-Արայիկ, որքա՞ն ժամանակ եք աշխատել Լիլիթի հետ, և ե՞րբ դադարեցրեցիք ձեր համագործակցությունը:
-Լիլիթի հետ համագործակցել եմ 2010-ից, բայց արդեն 2 տարի է մենք իրար հետ չենք աշխատում: Ընդհանուր մեր համագործակցությունը եղել է շատ բուռն: Կարող եմ ասել կայացած նախագիծ է եղել: Միասին քննարկել ենք, համաձայնության եկել: Զուտ ընտանեկան վիճակ է եղել: Երբեք չեմ մտածել, որ գումար եմ ծախսել Լիլիթի համար:
-Ի՞նչ վեճ է եղել:
-Չեմ ցանկանում մանրամասնել: Դա ինձ համար ցավալի թեմա է:
-Կոնֆլիկտից հետո շփվո՞ւմ եք որպես քավոր սաներ:
-Ըստ շրջանառվող լուրերի՝ Լիլիթն ասել էր, որ ինքն է ամբողջ աշխատանքների հեղինակը և դուք միայն պարուհիների կերպարների վրա եք աշխատել:
-Այո, դա կոնֆլիկտից հետո է ասել: Իրականում ինձ համար ցավալի է, քանի որ իրար հետ հաց ենք կիսել, տխրություն, դժվարություն: Կարծում եմ իրենց համար էլ մեկ չի ու ծանր է այս ամենը: Բայց Լիլիթն իր հարցազրույցներից մեկում նշել էր, որ երբևէ ոճաբան չի ունեցել: Դա իսկապես վիրավորական է: Ինձ համար կարևոր է, որ մարդ ունենա շնորհակալություն հայտնելու կարողություն: Ես կարող եմ արտիստի հետ աշխատել տեսահոլովակի վրա և վերցնեմ 300.000 դրամ, բայց տեսահոլովակի վրա ծախսել 600.000 դրամ: Ինձ համար այդ մարդու շնորհակալությունը ավելի մեծ գումար արժի, քան այդ 300.000 դրամը: Արտիստների հետ աշխատելն ինձ համար հոբբի է եղել, որը դարձել է մասնագիտություն: Ոչ մի ֆինանսական հետաքրքրություն չեմ ունեցել: Ես ունեմ իմ անձնական բիզնեսը, որից շատ ավելի շահույթ ունեմ: Աստված իրենց հետ: Ես ամենա-ամենան եմ իրենց ցանկանում թող հասնի միջազգային շուկա և աշխատի մեծ գումարներ:
Ամբողջությամբ՝ life.tert.am