Ընդամենը 10 րոպե չափավոր ինտենսիվությամբ վազքը մեծացնում է դեպի ուղեղ արյան հոսքը, որը պատասխանատու է էմոցիոնալ վերահսկման համար։ Նման եզրակացություն եր արել Ցուկուբայի համալսարանի (Ճապոնիա) գիտնականները, որոնց հետազոտությունը հրապարակվել է Scientific Reports-ում։ Գիտնականների նախնական վարկածի համաձայն՝ վազքը մեծացնում է ընդհանուր նյարդային ակտիվությունը։
Այս կապը ստուգելու համար մասնագետներն օգտագործել են Stroop-ի գունային թեստը և հավաքել տվյալներ ուղեղի աշխատանքի հետ կապված հեմոդինամիկ փոփոխությունների վերաբերյալ:
Թեստի իմաստն այն է, որ գույն ցույց տվող բառը չի համընկնում բուն բառի գույնին։ Սա հանգեցնում է ընթերցողի արձագանքի հետաձգման, ով պետք է անվանի բառի գույնը, այլ ոչ թե կարդա բառը, ինչը թույլ է տալիս գնահատել ուղեղում տեղի ունեցող փոփոխությունները:
Պարզվել է, որ միջին ինտենսիվությամբ 10 րոպե վազելուց հետո նկատվում է ուշացման ժամանակի զգալի կրճատում։ Բացի այդ, գիտնականները նշել են փորձի մասնակիցների շրջանում տրամադրության բարձրացում։