Օլիմպիական խաղերի մասնակիցները չեն որակազրկվի կորոնավիրուս հայտնաբերվելու դեպքում
Advertisement 1000 x 90

Օլիմպիական խաղերի մասնակիցները չեն որակազրկվի կորոնավիրուս հայտնաբերվելու դեպքում

Պեկինում 2022թ. կայանալիք ձմեռային Օլիմպիական խաղերի մասնակիցները չեն որակազրկվի և արդյունքից չեն զրկվի մրցումների ընթացքում կորոնավիրուս հայտնաբերվելու դեպքում, այս մասին հայտնում է ՀԱՕԿ-ը: Իսկ եթե վարակը առաջանա մինչև եզրափակիչը, ապա մարզիկը կամ թիմը ավտոմատ կերպով կստանան արծաթե մեդալ։ Անհատական մրցումների դեպքում կշնորհվի երկու արծաթե մեդալ: Նման որոշում է կայացրել միջազգային օլիմպիական կոմիտեի (ՄՕԿ) գործկոմը:

Նույն կանոնները գործել են ամռանը տեղի ունեցած Տոկիոյի խաղերի ժամանակ:

24-րդ ձմեռային Օլիմպիական խաղերը կանցկացվեն Պեկինում 2022 թվականի փետրվարի 4-20-ը: Խաղերին կմասնակցեն 4 000-ից ավելի մարզիկներ 95 երկրից: 7 մարզաձևերում կխաղարկվեն 109 մեդալային հավաքածուներ: