Ոսկորների եւ ատամների առողջության պահպանման համար անհրաժեշտ է սննդակարգում ներառել ֆոսֆորով հարուստ մթերքներ: Նման կարծիք է հայտնել սննդաբան Լեռա Լավսկին, գրում է ՌԻԱ Նովոստին։
Ֆոսֆորի 85%-ը գտնվում է ոսկորներում եւ ատամներում, ինչպես նաեւ մարմնի յուրաքանչյուր բջիջում, քանի որ այն մասնակցում է էներգիայի արտադրությանը։
Ֆոսֆորի պակասը, ըստ մասնագետի, հանգեցնում է ոսկորների թուլության, հոդացավի եւ մկանացավի, ատամների քայքայման, ականջներում զնգոցի, տագնապի։ Այս հանքանյութի պակաս ունեցող մարդը կարող է նաեւ խնդիրներ ունենալ կենտրոնանալու հետ, իսկ երեխաների մոտ կարող է նկատվել աճի եւ զարգացման հետաձգում։
Ֆոսֆոր է պարունակվում նաեւ այնպիսի մթերքներում, ինչպիսիք են ձուկը, հացահատիկը, բանջարեղենը, հատապտուղները, մրգերը եւ հատիկաընդեղենը: Օգտակար են նաեւ միսը, ձուկը, ձուն։
Թվարկված մթերքները ներառում են հայտնի «արեւմտյան դիետան»: Միեւնույն ժամանակ, այս սննդակարգին հետեւողները օգտագործում են տապակած եւ աղի մթերքներ, արագ սնունդ, քաղցր սնունդ եւ ըմպելիքներ: Հաճախ նման մարդկանց մոտ ֆոսֆորի ավելցուկ է առաջանում, ինչը հանգեցնում է նույն ախտանիշների, ինչպես ֆոսֆորի պակասի դեպքում։