«Օմիկրոնը» չորս անգամ ավելի արագ է տարածվում, քան «դելտան». Bloomberg
Advertisement 1000 x 90

«Օմիկրոնը» չորս անգամ ավելի արագ է տարածվում, քան «դելտան». Bloomberg

Ճապոնացի գիտնականները պարզել են, որ կորոնավիրուսի «օմիկրոն» շտամը վաղ փուլում 4.2 անգամ ավելի արագ է փոխանցվում, քան «դելտայի» հնդկական տարբերակը, հաղորդում է Bloomberg-ը։

Ըստ Կիոտոյի համալսարանի պրոֆեսոր Հիրոշի Նիշիուրայի, որը վերլուծել է հարավաֆրիկյան Գաուտենգ նահանգի բնակիչների տվյալները, «օմիկրոնն» ավելի արագ է փոխանցվում և «խուսափում է բնական ճանապարհով և պատվաստանյութերի միջոցով ձևավորված իմունիտետից»։

Փորձագետը հայտարարել է, որ նոյեմբերին Հարավային Աֆրիկայում պատվաստումների մակարդակը տվյալների հավաքագրման պահին եղել է 30%-ից պակաս, որի պատճառով մարդիկ այս շտամով վարակվել են «բնական ճանապարհով»։ Նա հորդորել է ուշադիր հետևել շտամի տարածման միտումին՝ պարզելու համար, թե ինչպես է այն «իրեն դրսևորում» պատվաստումների բարձր մակարդակ ունեցող երկրներում։