Microsoft-ի հիմնադիր Բիլ Գեյթսը հայտարարել է, որ համավարակի ավարտը մոտ չէ՝ կորոնավիրուսի նոր շտամների և բնակչության պատվաստման հետ կապված դժվարությունների պատճառով, գրում է Business Insider-ը։ Նրա խոսքով, Covid-19-ի համավարակի կրիտիկական փուլը կավարտվի 2022թ.-ին։
«Հնարավոր է, որ հիմարություն լինի ևս մեկ կանխատեսում անելը, բայց ես կարծում եմ, որ համավարակի սուր փուլը կավարտվի 2022թ.-ին»,- գրել է Գեյթսը իր GatesNotes բլոգում հրապարակված տարվա ամփոփագրում:
Միլիարդատիրոջ խոսքով, 2022թ.-ին Covid-19-ի բռնկումները տեղական և ոչ թե գլոբալ բնույթ կկրեն։
«Հուսով եմ, որ մի քանի տարի հետո դուք իսկապես ստիպված կլինեք մտածել վիրուսի մասին միայն այն ժամանակ, երբ ամեն աշուն պատվաստվեք Covid-19-ի և գրիպի դեմ»,- ասել է նա: