Աբովյանում հաղթելը ՔՊ-ի համար սկզբունքի հարց էր.Արման Աբովյան
Advertisement 1000 x 90

Աբովյանում հաղթելը ՔՊ-ի համար սկզբունքի հարց էր.Արման Աբովյան

ՔՊ-ն փրփուրիցներից էր կախվել, ամեն հնարավոր բան արեց Աբովյանում ընտրության արդյունքները փոխելու համար, բայց արդարությունը հաղթեց: «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց ԲՀԿ անդամ Արման Աբովյանը:

Հիշեցնենք, որ Աբովյան համայնքում ավարտվել է ՔՊ-ի պահանջով իրականացված վերահաշվարկը, որի արդյունքում ՔՊ-ն 15 ձայն է կորցրել, իսկ ԲՀԿ-ի ձայներն ավելացել են 8-ով:

Արման Աբովյանի խոսքով՝ աբովյանցիներն իրենց քվեով արդեն իսկ արտահայտել են իրենց կամքը, պետք է հաշտվել դրա հետ.

«Չգիտեմ՝ ում փայլուն միտքն էր, որ հուշեց ՔՊ-ին փրփուրներից կախվել և չգիտեմ՝ ինչ կորզել , բայց այս ամենը լրիվ հակառակ աշխատեց, հիմա էլ ցնցումների մեջ են: Սա իրենց համար սկզբունքային հարց էր, բայց աբովյանցիները շատ հստակ ցույց տվեցին, թե իրականությունն ինչպես է, չմերվել այդ իրականության հետ, նվազագույնն անհարգալից է աբովյանցիների հանդեպ: Մենք տեսանք, որ իրենք արեցին, ինչ հնարավոր է, բայց միևնույնն է՝ արդարությունը հաղթեց»,-ասաց Աբովյանում:

Ընդամենը ամիսներ առաջ տեղի ունեցած ԱԺ արտահերթ ընտրություններում ԲՀԿ-ն պարտվել էր ՔՊ-ին Աբովյան համայնքում, սակայն ՏԻՄ ընտրության արդյունքներով ԲՀԿ-ական թեկնածու Էդուարդ Բաբայանը տպավորիչ հաղթանակ է տարել ՔՊ-ական թեկնածուի նկատմամբ:

Ըստ Արման Աբովյանի՝ ԱԺ արտահերթ ընտրություններից հետո հասարակության տրամադրությունները զգալիորեն փոխվել են.

«Քաղաքացիներն ընտրեցին ՔՊ-ին, հետո համեմատեցին մեր և այդ ուժի գործունեությունը, և մենք տեսանք հետևանքները»:

pastinfo.am



Նման նյութեր