Կանխարգելիչ միջոցառումների նկատմամբ վերահսկողության այնպիսի միջոցառումներ, ինչպիսիք են դիմակի կրումը, սոցիալական հեռավորության պահպանումը, ձեռքերի լվալն ու պատվաստվելը, բացարձակ երաշխիք են, որ մարդը չի վարակվի եւ չի հիվանդանա կորոնավիրուսով: Այս մասին հայտարարել է Ռոսպոտրեբնադզորի ղեկավար Աննա Պոպովան:
Բացի այս, նրա խոսքով վստահելի տվյալներ այն մասին, որ կորոնավիրուսի «օմիկրոն» շտամը կարող է քիչ վտանգավոր լինել, դեռեւս չկան:
«Ես եւս շատ կցանականայի այդպես մտածել, բայց վստահելի տվյալներ, որոնք կարող էին հաստատել այս հիպոթեզներից յուրաքանչյուրը, մենք չունենք: Կենտրոնանաք միայն այն բանի վրա, ինչում վստահ ենք»,- ասել է Պոպովան: Նա նաեւ նշել է, որ պատվաստումը կարող է կորոնավիրուսից պաշտպանել: Արդյոք պատվաստումը կպաշտպանի «օմիկրոնից», այս պահի դրությամբ դեռ հայտնի չէ: