ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի պաշտոնակալության արարողությունը նախապատրաստող կոմիտեն մասնավոր հովանավորների կողմից ռեկորդային 90 մլն դոլարի նվիրատվություններ է ներգրավել երդմնատվության արարողության անցկացման համար, որը հունվարի 20-ին տեղի է ունենալու Վաշինգտոնում: Այդ մասին հունվարի 13-ին հայտնել է «Ասոշիեյթեդ պրես» գործակալությունը:
Հանրապետականների կողմից հավաքված գումարն զգալիորեն գերազանցում է այն գումարը, որը գործող նախագահ Բարաք Օբամային հաջողվել էր հավաքել 2009 և 2013 թվականներին (55 մլն դոլար և 43 մլն դոլար՝ համապատասխանաբար):