Մի քանի տարի առաջ Սոսո Պավլիաշվիլին լուրջ վթարի էր ենթարկվել։ Արտիստը վնասվածքներ էր ստացել…
Երգիչը կարճ ժամանակ անց զգացել է ճանապարհատրանսպորտային պատահարի հետեւանքները․ «Помолимся за родителей» հիթի կատարողի մոտ էպիլեպսիա է զարգացել։
Վթարի հետեւանքները Սոսո Պավլիաշվիին տանջել են երկար տարիներ։ «Այնպիսի զգացում էր, որ հեռանում եմ կյանքից։ Ոչինչ չէր օգնում։ Ես սա շնորհակալ լինելով եմ ասում, որովհետեւ Աստված ինձ շատ բանից է հեռու պահել։ 90-ականներն էին, խելահեղ ժամանակներ։ Ես կարող էի ողջ չմնալ»,- Ստաս Յարուշինին տված հարցազրույցում ասել է նա։
Պավլիաշվիլին նշում է՝ հիվանդությունը հաղթահարելու հարցում իրեն օգնել է սիրելին՝ Իրինա Պատլախը։ Նա դժվար պահին միայնակ չի թողել երաժ վշտին ու նրան դուստրեր է պարգեւել։
«Ես չգիտեմ, թե որ կինը կմնար ինձ հետ։ Ես ապրում էի փոքր տանը, համերգներ չկային։ Մեղմ ասած՝ թմբլիկ էի, ձեռնափայտով էի քայլում։ Բայց չէի դժգոհում, ամեն ինչ սպանում էի իմ մեջ ու վերջ։ Ինձ համար կարեւոր էր Լեւանին (երաժիշտի որդին, որը ծնվել է առաջին ամուսնության ընթացքում) կոպեկտներ ուղարկել, որ նա քաղցած չմնար»,- ասել է արտիստը։
Սոսոյի խոսքով՝ իր ընտրյալն իսկական հրաշք է գործել՝ իրեն պարգեւելով առաջին դստերը՝ Լիզային։ Դստեր լույս աշխարհ գալով՝ բոլոր անտանելի ախտանշաններն անցել են։ «Կարծես առհասարակ ոչինչ չէր եղել։ Ամեն ինչ անցավ։ ՄԻ քանի ամիս անց Աստված ինձ երազի մեջ «Помолимся за родителей» երգը տվեց»,- անկեղծացել է նա։