Իտալիայում եպիսկոպոսը երեխաներին պատմել է, որ Սանտա Կլաուսը գոյություն չունի
Advertisement 1000 x 90

Իտալիայում եպիսկոպոսը երեխաներին պատմել է, որ Սանտա Կլաուսը գոյություն չունի

Իտալիայում տեղի եպիսկոպոս Անտոնիո Ստալյանոն կրոնական փառատոնի ժամանակ երեխաներին պատմել է, որ Սանտա Կլաուսը գոյություն չունի, եւ սկանդալ առաջացրել։ Այս մասին հայտնում է «Լենտա»-ն՝ վկայակոչելով New York Post-ը:

Պարբերականի տվյալներով՝ Ստալյանոն, խոսելով երեխաների հետ, ասել է, որ Սանտա Կլաուսը գոյություն չունի, իսկ Coca-Cola-ն նրա կոստյումը հորինել է գովազդի համար։ Ծնողները բողոքել են եպիսկոպոսից, իսկ Սիցիլիայի հռոմեական կաթոլիկ թեմը ստիպված է եղել հրապարակավ ներողություն խնդրել։

«Նախ եպիսկոպոսի անունից իմ ափսոսանքն եմ հայտնում այս հայտարարության կապակցությամբ, որը հիասթափեցրել է ամենափոքրերին, եւ ուզում եմ նշել, որ մոնսինյոր Ստալյանոյի մտադրությունները բոլորովին այլ էին»,- գրել է թեմի ներկայացուցիչն իր ֆեյսբուքյան էջին։

Նրա խոսքով` եպիսկոպոսը փորձել է ընդգծել Սուրբ Ծննդյան տոնի իրական նշանակությունը եւ Սուրբ Նիկոլասի պատմությունը, ով նվերներ է բաժանել աղքատներին եւ հալածվել է հռոմեական կայսրի կողմից։ Թեեւ ոմանք, ըստ տեղեկությունների, աջակցել են եպիսկոպոսին` Սուրբ Ծննդի կաթոլիկական իմաստի վրա կենտրոնանալու համար, շատերը նրան մեղադրել են փոքր երեխաներին ուղված կոպիտ խոսքերի մեջ, որոնց մանկությունն արդեն փչացել է համավարակի պատճառով:

news.am



Նման նյութեր