Ո՞ր մթերքները կարող են բարձրացնել արյան մեջ հեմոգլոբինի մակարդակը: Այս մասին իր կարծիքն է հայտնել նուտրիցիոլոգ Եվգենյա Դեգտյաննիկովան (Ռուսաստան)։
Ինչպես հայտնում է ՌԻԱ Նովոստին, օրգանիզմում հեմոգլոբինի պակասի դեպքում, ըստ մասնագետի, պետք է օգտագործել կարմիր միս, սուբմթերքներ եւ վիտամին C պարունակող մթերքներ՝ կաղամբ, թթու կաղամբ, կիվի, բրոկոլի։ Դրանք, ըստ մասնագետի, օգնում են երկաթի կլանմանը։
Նա նշել է, որ ցածր հեմոգլոբինը կարող է հանգեցնել վահանաձեւ գեղձի, կանանց վերարտադրողական համակարգի, լյարդի ֆունկցիայի խանգարման եւ դետոքսիկացիայի։
«Երկաթի դեֆիցիտի մասին կարող են վկայել շուրթերի եզրերի ճաքերը, արյան ցածր ճնշումն ու հաճախացած պուլսը»,- ասել է մասնագետը։