ԱՄՆ-ում վարձով է տրվում ՄաքՔալիսթերների տունը «Տանը մենակ» ֆիլմից (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

ԱՄՆ-ում վարձով է տրվում ՄաքՔալիսթերների տունը «Տանը մենակ» ֆիլմից

Սուրբ Ծննդյան ընտանեկան-կատակերգական լեգենդար՝ «Տանը մենակ» ֆիլմից հայտնի ՄաքՔալիսթերների ընտանեկան տունը ԱՄՆ-ում տրվում է վարձով։ Համապատասխան հայտարարությունը հայտնվել է Airbnb-ում։ Տունը վարձակալության է հանել Քևին ՄաքՔալիսթերի ավագ եղբայրը՝ Բազը։

«Տոնեք սեզոնը ՄաքՔալիսթերների ոճով, կեղտոտ կենդանիներ: Պատմության մեջ առաջին անգամ մի խումբ չարաճճիներ կարող են արձակուրդն անցկացնել տանը, որտեղ սկսվել է «Տանը մենակ» ֆիլմի պատմությունը: Քևին ՄաքՔալիսթերի մեծ եղբայր Բազը գիշերը կանցկացնի իր մանկության տանը, մինչ ՄաքՔալիսթերները մեկնում են հանգստի»,- ասվում է հաղորդագրության մեջ։


Տունը գտնվում է Չիկագոյի արվարձաններից մեկում։ Ունի երկու ննջասենյակ, Wi-Fi, հեռուստացույց, բուխարի, և բոլոր սենյակները զարդարված են Ամանորի համար։

Լեգենդար տան վարձակալությունը հնարավոր է միայն մեկ օրով՝ դեկտեմբերի 12։ Ամրագրումները հասանելի կլինեն դեկտեմբերի 7-ից 25 դոլարով:

Նոր վարձակալներին տունը կներկայացնի դերասան Դևին Ռեթրեյը, ով խաղացել է Բազի դերը։

Բացի այդ, վարձակալներին խրախուսվում է ստեղծել «Քևին թակարդներից» և վայելել «Չիկագոյի լավագույն պիցցան»:

Տան վարձակալությունից ստացված հասույթը կլինի միանվագ նվիրատվություն Չիկագոյի La Rabida մանկական հիվանդանոցին:

Պատրաստեց Անի Գաբուզյանը