Ինչ-որ ունակություններ մեզ ժառանգաբար են փոխանցվում, որոշ բաներ էլ մենք ինքներս ենք սովորում։ Կան որակներ, որոնք մենք ձեռք ենք բերում՝ շնորհիվ մեր կենսափորձի։
Թե ի՞նչ տաղանդներ մեզ կշնորհի կյանքը, կօգնի հասկանալ այս արագ ու գունագեղ թեստը։
Առանց մտածելու ընտրեք առաջարկվող շրջանավարտի գլխարկներից որևէ մեկը և կարդացեք ձեր ընտրության նշանակությունը։ Եվ այսպես՝
Գլխարկ 1- Հավատալ
Դուք կսովորեք հավատալ ոչ միայն փաստերին, այլև ենթադրություններին, վստահել դրանց անվերապահորեն՝ չպահանջելով փաստեր։ Կսովորեք ձեզ թույլ տալ հավատալ, որ աշխարհում կան իրական, բայց անբացատրելի բաներ։
Գլխարկ 2- Աշխատել, ջանալ
Դուք կսովորեք անդադար, առանց հոգնելու և հետևողականորեն աշխատել այն բանի համար, որ հասնեք ցանկալի արդյունքներին։
Գլխարկ 3– Զարգանալ
Դուք կհասկանաք անընդհատ ու կանոնավոր զարգանալու ողջ օգտակարությունն ու անհրաժեշտությունը։ Հնարավոր է, դուք ժամանակի հետ պերֆեկցիոնիստ կդառնաք։
Գլխարկ 4- Ամոքվել
Դուք կսովորեք ամոքել հոգեկան ու ֆիզիկական ցավերը։ Դուք ավելի լավ կճանաչեք ինքներդ ձեզ, ձեր օրգանիզմն ու միջոցները, որոնք կարող են օգնել ձեզ կազդուրման համար։
Գլխարկ 5– Սիրել
Դուք կսովորեք թանկ գնահատել մտերիմ մարդու հետ ձեր հարաբերությունները, հոգ տանել նրա մասին ու ներդաշնակ դարձնել ձեր փոխադարձ զգացմունքները։
Գլխարկ 6- Շփվել
Դուք կներթափանցեք հետաքրքիր շփման գաղտնիքների մեջ, կսովորեք իմանալ անհրաժեշտ ինֆորմացիան և հետաքրքրաշարժ կերպով շարադրել սեփական մտքերը։
Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը