Արտասովոր աքսեսուարը ստեղծել են ճապոնացի գիտնականները Կիոտո նահանգի համալսարանից: Մասնագետները լիահույս են, որ «լուսարձակող» դիմակները թույլ կտան հեշտությամբ ստուգել՝ կարո՞ղ է արդյոք մարդը վարակվել COVID-19-ով: Այդ մասին գրում է Kyodo News-ը:
Դիմակները ստեղծելու համար օգտագործվել են հակամարմիններ, որոնք ստացվել են ջայլամի ձվերից: Ջայլամները կարող են արտադրել մի քանի տարատեսակ հակամարմիններ, որոնք չեզոքացնում են օրգանիզմում օտար մարմինները: Նախորդ տարի հետազոտական թիմը ներարկել է կորոնավիրուսի ոչ ակտիվ ձեւը ջայլամների էգերին, որպեսզի ստանան հակամարմիններ ձվադրման ընթացքում:
Օգտագործելով այդ հակամարմինները՝ գիտնականները ստեղծել են ֆլոուրեսցենտային ներկ, որը լուսավորվում է ուլտրամանուշակագույնի ներքո: 150 մարդու մասնակցությամբ գիտափորձերը թույլ են տվել հաստատել, որ դիմակներն ամբողջովին կարողանում են հաղթահարել առաջադրված խնդիրը: Հեղինակները հույս ունեն ստանալ կառավարության թույլտվությունը հաջորդ տարի դիմակները վաճառելու համար: