
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Ալֆրեդ Քոչարյանը նշանակվել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ:
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ Ալֆրեդ Քոչարյանին նշանակել կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ»,– ասվում է որոշման մեջ:
Ուսումնասիրելով Քոչարյանի կենսագրությունը, հայտարարգրերը՝ պարզեցինք, որ ԿԳՄՍ նոր փոխնախարարը 2014 թվականին Իսպանիայի՝ Ալիկանտե քաղաքում բնակարան է գնել։ Ալիկանտեն, նշենք, քաղաք է Իսպանիայի Վալենսիա ինքնավար համայնքում։ Նույնանուն մարզի վարչական կենտրոնն է, որը գտնվում է Միջերկրական ծովի ափին։ Քոչարյանը Իսպանիայում գտնվող բնակարանը հայտարարագրել է թե 2019-ին, թե 2020-ին։
Նշենք, որ մեկ բնակարան էլ Երևանում է Քոչարյանը հայտարարգրել, նորից թե 2019-ին, թե 2020-ին։ 2020-ին Քոչարյանը նաև 2,039,916.50 ՀՀ դրամ դրամական միջոց է հայտարարգրել, իսկ 2019-ին։
2021 թվականի պաշտոնեական պարտականությունները դադարեցնելու օրվա դրությամբ առկա գույքի, եկամուտների, ծախսերում Քոչարյանը նաև հայտարարգրել է 2009 թվականի արտադրության BMW մակնիշի ավտոմեքենա, մոդելը՝ պաշտպանված։
Նշենք, որ Քոչարյանը 2019-ից 2021 թթ․-ին եղել է ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության զբոսաշրջության պետական կոմիտեի նախագահի առաջին տեղակալը։