
7,6 մագնիտուդով երկրաշարժ Է տեղի ունեցել Ինդոնեզիայի ափերի մոտ: Այդ մասին հաղորդել Է ԱՄՆ-ի երկրաբանական ծառայությունը (USGS):
USGS-ի տվյալներով՝ ստորգետնյա ցնցումները գրանցվել են UTC-ի ժամանակով 03:20-ին (Երեւանի ժամանակով 07:20-ին), օջախն ընկած Է 76 կիլոմետր խորության վրա: Երկրաշարժի Էպիկենտրոնը գտնվում Է Մաումերե քաղաքից (բնակչությունը՝ 47,5 հազար մարդ) 91 կիլոմետր դեպի հյուսիս ընկած շրջանում: Եվրոպա-Միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնի տվյալներով՝ (EMSC), 7,2 մագնիտուդով երկրաշարժի օջախն ընկած Է 10 կիլոմետր խորության վրա: Հնարավոր տուժածների եւ ավերածությունների մասին տեղեկատվություն չի ստացվել: