Վահե Թորոսյանի ֆեյսբուքյան էջից.
«Շատերդ հարցնում եք, թե ո՞ւր անհետացավ Համահայկական հիմնադրամի հավաքած հսկայական գումարը, որ յուրաքանչյուրիս նյութական ներդրումն էր Արցախյան պատերազմին։ Որտե՞ղ հայտնվեցին դրսից ուղարկած զինվորի հանդերձանքը, սարքավորումները, քնապարկերն ու վրանները։ Լուր չկա։
Բայց փոխարենը ժողովուրդը մինչև հոգու խորքը ազդվել և չի մոռանում տուշոնկայի պատմությունը, իբր թե զինվորի հաց գողանալը, որին դեռ պատմությունը իր գնահատականը կտա։
Մինչ այդ պատմությունը նորից կրկնվում է։ Հայի տականքը իսկապես անմրցելի է ազգային ամենադրամատիկ պահերին։ 1915 թ. Ցեղասպանության հետևանքով Երևանում հաստատված հայ գաղթականությանը Ցարական Ռուսաստանը և ամերիկյան ֆոնդերը ավելի մեծ ուշադրություն էին դարձնում, քան նրանց ցավին անտարբեր կովկասահայությունը։ Այդ միություններին կցված հարյուրավոր պաշտոնյաներ ամսական ավելի մեծ գումար էին ստանում, քան անոթի գաղթականը կստանար նպաստ։
Այս առիթով զորավար Անդրանիկը պիտի սպառնար պաշտոնյաներից մեկին թե ‘Գաղթականները մեռնելէն ե ՞տք պիտի բաժնէք այդ հագուստները։ Անմիջապես սնտուկները Կարին ղրկէ գաղթականներուն բաժնելու համար’։ Երբ պաշտոնյան կառարկի թե վագոն չկա Անդրանիկը անմիջապես կմեկնի կայարան՝ տեղում հարցը կարգավորելու նպատակով։։
Իհարկե դրանց մի մասը ճանապարհին է գողացվել, իսկ մյուսների միջից էլ հանել էին նուրբ հագուստեղենը և մեջը դրել ցնցոտիներ։ Ամերիկայից ուղարկված ոչ մի հագուստ չէր մնացել։
Անդրանիկը տեսնես այսօր հետմահու չի խալագարվում վերևից հետևելով մեր անկմանը…
Շարունակելի…»: