Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) փորձագետ Մարիա վան Կերխովեն համաշխարհային հանրակցությանը կոչ Է արել ջանքեր գործադրելու, որպեսզի եկող տարի վերջ տրվի նոր կորոնավիրուսի համավարակին: Համապատասխան հայտարարությունը նա արել Է դեկտեմբերի 14-ին իսպանական El Pais թերթում հրապարակված հարցազրույցում:
«Մենք պետք Է վերջ տանք այս համավարակին,- նշել Է ԱՀԿ-ի ներկայացուցիչը:Մեզ անհրաժեշտ Է կրճատել վարակումը մինչեւ ցածր մակարդակ, պատվաստման (միջոցով) խուսափել ծանր հիվանդություններից եւ ժամանակին բուժում ապահովել: 2022 թվականը պետք Է դառնա այն տարին, երբ մենք դա կանենք»: Նա հավելել Է, որ չի կարող կանխատեսել, թե երբ կավարտվի համավարակը: «Ես կարծում եմ, որ դա մեր ձեռքին Է,- ընդգծել Է փորձագետը:- Բայց ես գտնում եմ, որ մենք քիչ բան ենք անում՝ վերջին մոտենալու համար»:
Վան Կերխովեն նաեւ մեկնաբանել Է օմիկրոն շտամի հայտնվելը: «Եթե այն ավելի հեշտ Է փոխանցվում, եւ հայտնվում են (վարակման) մեծ թվով դեպքեր, կա՛մ նոր ախտահարվածների պատճառով, կա՛մ նրանց թվում վարակի (հայտնաբերման) պատճառով, ովքեր արդեն պատվաստված են, դեպքերի այդ մեծ թիվը կվերաճի մեծ քանակով հոսպիտալացումների,- պարզաբանել Է նա:- Իսկ մեծ քանակի հոսպիտալացումներն առանց այն Էլ գերբեռնված համակարգում կհանգեցնի մեծ քանակով մահերի: Այնպես որ դա անհրաժեշտ Է»:
Ես կարծում եմ, որ մեր հանդեպ ծառանում Է աշխարհում վարակումների ցունամին ինչպես դելտա շտամի, այնպես Էլ «օմիկրոնի» պատճառով»,- ճշտել Է ԱՀԿ-ի փորձագետը:- Ես կրկնում եմ կառավարություններին. մի սպասեք եւ սկսեք գործել: Եվ ես նկատի չունեմ մեկուսացումը»:
Նա հիշեցրել Է դիմակներ օգտագործելու, հեռավար աշխատանք ապահովելու, այլ մարդկանց հետ շփումները սահմանափակելու, ժողովներից խուսափելու եւ հիվանդանոցները նախապատրաստելու անհրաժեշտությունը: Բացի դրանից, վան Կերխովեն ուշադրություն Է հրավիրել այն հանգամանքին, որ օմիկրոն շտամի հայտնվելը «չի նշանակում, թե պատվաստանյութերն անօգուտ կդառնան»:
«Դա սոսկ նշանակում Է, որ գուցե դրանք չեն պաշտպանում այնպես, ինչպես դա դելտա տարբերակի հետ Էր»,- հավելել Է փորձագետը: