Գերմանիայում բերման են ենթարկել Ձմեռ պապին
Advertisement 1000 x 90

Գերմանիայում բերման են ենթարկել Ձմեռ պապին

Գերմանիայում ոստիկանությունը բերման է ենթարկել մի տղամարդու, որը Ձմեռ պապի հագուստով բողոքել է կորոնավիրուսային սահմանափակումների դեմ։

Դեպքը տեղի է ունեցել գերմանական Շտրալզունդ քաղաքի կենտրոնական հրապարակում, որտեղ սուրբծննդյան տոնավաճառի նախապատրաստական աշխատանքներ են ընթացել։

Ձմեռը պապը որոշել է պատվաստումների դեմ քարոզ անել. ոստիկանության աշխատակիցները մոտեցել են նրան, պահանջել են ներկայացնել պատվաստման հավաստագիրը, ինչը Ձմեռ պապը չի ունեցել։

Ներկաների սուլոցների և «ամոթ, ամոթ» վանկարկումների ներքո ոստիկանները բաժանմունք են տեղափոխել դիմադրող տղամարդուն։ Ոստիկաններից մեկը դիմել է ականատեսներին` խնդրելով չնկարահանել տեղի ունեցածը, սակայն նրանք անտեսել են իրավապահ մարմինների աշխատակցի խնդրանքը։ Արդյունքում միջադեպի տեսագրությունը հայտնվել է համացանցում։

armeniasputnik.am



Նման նյութեր