Ռուսաստանում կորոնավիրուսի բուժման 14 դեղամիջոց է գրանցվել
Advertisement 1000 x 90

Ռուսաստանում կորոնավիրուսի բուժման 14 դեղամիջոց է գրանցվել

Ռուսաստանում կորոնավիրուսային վարակը բուժելու համար 14 դեղամիջոց է գրանցվել։ ՌԻԱ Նովոստին հայտնում է, որ այդ մասին ասել է Ռուսաստանի առողջապահության փոխնախարար Տատյանա Սեմյոնովան Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի անդամների ընդհանուր ժողովում։

«Պատվաստանյութերից բացի, նոյեմբերի վերջին գրանցվել է Covid-19-ի բուժման 14 դեղամիջոց», – ասել է նա:

Նրա խոսքով` նաև կորոնավիրուսի ախտորոշման 94 համակարգ է գրանցվել։

Սեմյոնովան նշել է, որ Ռուսաստանում մշակվել ու գրանցվել է Covid-19-ի դեմ յոթ պատվաստանյութ:

armeniasputnik.am