Գանձախույզները ավերել են Վանում գտնվող հայկական Սուրբ Ստեփանոս եկեղեցին
Advertisement 1000 x 90

Գանձախույզները ավերել են Վանում գտնվող հայկական Սուրբ Ստեփանոս եկեղեցին

Գանձախույզները ավերել են Վանի Մուրադիե շրջանում, Աղսորիկ լեռան ստորոտին գտնվող հայկական պատմական Սուրբ Ստեփանոս եկեղեցին:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է թուրքական «Հաբերլեր»-ը:

Սուրբ Ստեփանոս եկեղեցին, որը հայերի համար չափազանց կարևոր սրբավայր է եղել, կառուցվել է 17-րդ դարում և գործել մինչև 1915 թ. Հայոց ցեղասպանությունը:

Գանձախույզների կողմից վերջին 50 տարում շարունակաբար ավերված եկեղեցին, ճիշտ է այժմ կանգուն է, սակայն փլուզման վտանգի տակ է գտնվում:

shantnews.am



Նման նյութեր