ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանը այսօր լրագրողների հետ զրույցում իշխանական պատգամավորների կողմից տապալված արտահերթ նիստից հետո հայտնեց, որ Արցախի հիմնախնդրը, բնակիչների ինքնքրոշման իրավունքը և կարգավիճակը այս պահին ամենամեծ մտահոգությունն է։ Սաղաթելյանը նշեց, որ այս իշխանությունը ձեռքերը լվանում է Արցախից։ Բանակցությունները տեղի են ունենում երկհարկանի սկզբուքններով։
«Կան բանակցություններ, որի մասին հանրությունը տեղեկանում է, կան համաձայնություններ, որոնք ինչ որ կերպ արձանագրվում են փաստաթղթերում, բայց կան գաղտնի և բանավոր պայմանավորվածություններ, որը տեղի է ունենում ժողովրդի թիկունքում։ Ինչ է դրա տակ թաքնված՝ մի բան հստակ է, իշխանության ղեկին հայտնված մարդիկ ի վիճակի չեն սպասարկել հայ ժողովրդի, ՀՀ-ի և Արցախի շահերը»։