Թուրքապաշտ Լիպարիտյանը ադրբեջանական «Ազատության» եթերում արցախահայերին համարում է Ադրբեջանի քաղաքացիներ. yerkir.am
Advertisement 1000 x 90

Թուրքապաշտ Լիպարիտյանը ադրբեջանական «Ազատության» եթերում արցախահայերին համարում է Ադրբեջանի քաղաքացիներ. yerkir.am

Վերջին օրերին հայկական մեդիադաշտը ողողված է Հայաստանում կեղծ «խաղաղության» օրակարգի հեղինակ, առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի խորհրդական, ԱԳՆ նախկին փոխնախարար, նախկին դեսպան Ժիրայր Լիպարիտյանի «խաղաղասեր» և հակահայկական տեսակետերով, որոնք քննադատությունների բուռն ալիք են բարձրացրել:

Այստեղ իրադարձությունները պարզապես ներկայացնում ենք ըստ ժամանակագրական հաջորդականության։

Դեկտեմբերի 13-ի երեկոյան Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլյութ Չավուշօղլուն երկրի Ազգային մեծ ժողովում ուշագրավ հայտարարություններ է անում։ Ըստ նրա` Թուրքիան և Հայաստանը երկկողմ հարաբերությունները կարգավորելու համար հատուկ ներկայացուցիչներ են նշանակելու, ինչպես նաև հավանական է Երևանում դեսպանատան բացումը, «եթե Երևանը դասեր քաղի վերջին իրադարձություններից»:

Հաջորդ օրը՝ առավոտյան, ՀՀ ԱԳՆ-ն ողջունում է հարաբերությունների կարգավորմանն ուղղված քայլերն ու հաստատում ներկայացուցիչներ նշանակելու պայմանավորվածությունը:

Դրանից քիչ անց էլ «թուրքասեր» Լիպարիտյանը գնում է ԱԺ` հանդիպելու ՔՊ-ական երեսփոխանների հետ` թուրքամետ քաղաքականությունը ու դրանից բխող «շահերը» քարոզելու համար:

Իր վերջին հարցազրույցներից մեկում` տված «Ազատություն» ռադիոկայանին, որը նույնպես աչքի է ընկնում պրոթուրքական և պրոադրբեջանական շահերի պաշտպանությամբ, Լիպարիտյանը բազմաթիվ հակահայկական հայտարարություններ է անում` նշելով, որ Արցախյան առաջին պատերազմի ժամանակ հայերը «մի ամբողջ երկիր էին գրավել» (նկատի ունի Արցախը, որը ոչ թե գրավվել, այլ ազատագրվել էր), և որ «իրենք («խաղաղասերները») վտանգ չեն տեսնում Թուրքիայից ու Ադրբեջանից»:

Դեկտեմբերի 10-ին Լիպարիտյանը ևս մի հարցազրույց էր տալիս, այս անգամ՝ նույնպես «Ազատությանը», բայց արդեն ադրբեջանական ծառայությանը:

«Եթե ադրբեջանական կողմը խաղաղություն է ուզում, Իլհամ Ալիևը պետք է նախևառաջ փոխի իր դիրքորոշումը ղարաբաղահայության նկատմամբ: Իլհամ Ալիևը չի խոսում նրա հետ, հաշվի չի առնում նրանց դիրքորոշումը, նրանց վրա ճնշում է գործադրում, ասում է, որ «դուք պետք է լինեք իմ քաղաքացիները»: Նրանց վերաբերվում է որպես թագավոր, որպես սուլթան: Բայց եթե նրանց քո քաղաքացիներն ես համարում, պետք է նրանց հետ խոսես: Տեսեք՝ Չեչնիան խնդիր էր Ռուսաստանի համար, Ռուսաստանը խոսեց Չեչնիայի հետ, Աբխազիան ու Հարավային Օսիան Վրաստանի համար խնդիր էին, Վրաստանը խոսեց նրանց հետ: Հյուսիսային Իռլանդիան Մեծ Բրիտանիայից ուզում էր անկախանալ, նրանք երկխոսություն սկսեցին»,- ադրբեջանական «Ազատության» եթերում հայտարարում է Լիպարիտյանը:

Փաստորեն, Լիպարիտյանն ակնարկում է, որ արցախահայությանն այլևս Ադրբեջանի քաղաքացի է համարում, ու Ալիևը նրանց պետք է վերաբերվի որպես իր քաղաքացիներ, ինչպես Պուտինն է վերաբերվում չեչեններին, կամ վրացի ղեկավարները (մինչև 2008 թ.)՝ աբխազներին ու օսերին:

Թուրք-ադրբեջանական լիրաներով տարված հայ «խաղաղասերներին», որոնք անընդհատ ասում են, որ սահմանների բացվելուց հետո Հայաստանը տնտեսապես կշահի, մնում է հիշեցնել, որ դեռևս 1980-ականների վերջին Ադրբեջանից դուրս գալու և մայր Հայաստանին միանալու՝ արցախահայության պայքարը լռեցնելու համար ԽՍՀՄ ղեկավարությունը նույնպես տնտեսական ծրագրեր էր խոստանում, սակայն ինչպես այն ժամանակ, այնպես էլ հիմա այդ պայքարը վեր է ցանկացած տնտեսական առաջնահերթությունից:

Ադրբեջանական ռեպորտաժը` ստորև.



Նման նյութեր