
«Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան» հիմնադրամի դեկտեմբերի 15-ին հրավիրված հոգաբարձուների խորհրդի նիստում անցկացվեց ռեկտորի մրցութային ընտրություն:
Փակ գաղտնի քվեարկության արդյունքներով` միաձայն ԵՊԲՀ ռեկտոր ընտրվեց թեկնածու Արմեն Աբգարի Մուրադյանը: