
Ճապոնիայում ՀՀ դեսպան Արեգ Հովհաննիսյանը հանդիպել է «Ճապոնիա-Եվրասիա» ընկերակցության գլխավոր քարտուղար Ռյո Շիրաիի և կառավարման նախագահողի տեղակալ Մարի Ասանոյի հետ:
Դեսպանը շնորհակալություն է հայտնել կազմակերպությանը Ճապոնիայում Հայաստանի մասին իրազեկվածության բարձրացմանը նպաստող տարբեր միջոցառումների կազմակերպման համար: Հանդիպմանը քննարկվել են մշակութային, կրթական, առևտրային և այլ ոլորտներում համագործակցության հեռանկարները և համատեղ ծրագրերի իրականացման հնարավորությունները: