
«Միլանի» հարձակվող Զլատան Իբրահիմովիչն այցելել է Վատիկան՝ հանդիպելու Հռոմի Պապ Ֆրանցիսկոսի հետ։ Այս մասին նա հայտնել է իր Instagram-ում։ Իբրահիմովիչը կարճ զրույց է ունեցել Հռոմի Պապի հետ, նվիրել նրան իր գիրքը։
«Սա իմ պատմության մի մասն է, այն իմ կյանքի նկարագրությունն է և կա մի փոքրիկ ուղերձ»,- ասել է Իբրահիմովիչը՝ հանձնելով իր նոր՝ «Ադրենալինը» գիրքը:
Իբրահիմովիչը Պապին նվիրել է նաև «Միլանի» 11 համարի մարզաշապիկը.
«Ձեզ դո՞ւր է գալիս «Միլանը»: Այս մարզաշապիկով ես կախարդում եմ խաղադաշտում»,- ասել է ֆուտբոլիստը հոգևոր առաջնորդին։