Մեքսիկացի դերասանուհի, պրոդյուսեր և նախկին մոդել Սալմա Հայեքը 50 տարեկան է:
Իր կինոկարիերան Սալման սկսել է Մեքսիկայում՝ նկարահանվելով «Տերեզա» հեռուստասերիալում:



1991 թ-ին դերասանուհին տեղափոխվել է Հոլիվուդ: Այստեղ Սալման իսկական ճանաչման է հասել «Հուսահատը», «Դոգման» և «Վայրի-վայրի արևմուտքը» ֆիլմերով:



2002 թ-ին դերասանուհին նկարահանվել է «Ֆրիդա» ֆիլմում՝ մարմնավորելով մեքսիկացի նկարչուհի Ֆրիդա Կալոյին, ինչի համար էլ ներկայացվել է «Օսկարի»՝ «Լավագույն դերասանուհի» անվանակարգում:



Սալմա Հայեքն աչքի է ընկնում ոչ միայն իր տաղանդով, այլև շքեղ արտաքինով:







