ՌԴ Լիբերալ-դեմոկրատական կուսակցության առաջնորդ Վլադիմիր Ժիրինովսկին յոթերորդ անգամ պատվաստվել է կորոնավիրուսի դեմ, բացի այդ, նախկինում պատվաստվել է նաև գրիպի դեմ։ Այս մասին գրել է Ժիրինովսկին իր թելեգրամյան ալիքում։
«Պատվաստվե՛ք, ընկերներ, ավելի վաղ ես արդեն պատվաստել եմ «Սպուտնիկ V»-ով, իսկ այս անգամ՝ «ԿովիՎակ»-ով։ Դա դասական ապաակտիվացված վիրուսի պատվաստանյութն է, տեխնոլոգիա, որն ապացուցված է տասնամյակների ընթացքում:
Ընդհանուր առմամբ, սա ինձ համար յոթերորդ ներարկումն է 2020 թվականի սեպտեմբերից ի վեր»,-գրել է նա։