Ապագա ՄԻՊ–ը «սրտիկել է» ընդդիմադիր գործչի նկատմամբ քաղաքական հետապնդումներն արդարացնող տեսանյութը. antifake.am (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Ապագա ՄԻՊ–ը «սրտիկել է» ընդդիմադիր գործչի նկատմամբ քաղաքական հետապնդումներն արդարացնող տեսանյութը. antifake.am

Երեկվանից հանրությունը քննարկում է «Լուսավոր Հայաստան» կուսակցության անդամ Դավիթ Խաժակյանի բողոքով «Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ նախագահ, AntiFake.am կայքի հիմնադիր Նարեկ Սամսոնյանի բերման ենթարկումը և այնուհետև ձերբակալումը: Սամսոնյանը ձերբակալվել է Դավիթ Խաժակյանին «ծանր վիրավորանք» հասցնելու առթիվ հարուցված քրեական գործի շրջանակում:

«Լուսավոր Հայաստան» կուսակցության տարբեր էշելոններ շտապեցին պաշտպանել իրենց կուսակցին ու պնդել հայհոյանքի անթույլատրելիության, ազատ խոսքի չարաշահման և այլ հասկացությունների մասին: Վերջնական տեսքը ի մի բերվեց կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանի կողմից, որը ֆեյսբուքյան ուղիղ եթերում կուլմինացիայի հասցրեց ու սկսեց հիմնավորել այն օրենքը, որի ընդդիմախոսն էր դեռևս վերջին պատգամավորության շրջանում: Էդմոն Մարուքյանը փաստացի հերթական անգամ ջուր է լցնում իշխանության ջրաղացին` թույլ տալով ոստիկանությանը և իրավապահ համակարգի իշխանական կամակատարներին լռեցնելու իշխանության ընդդիմախոսներին:

Հատկանշական է այն հանգամանքը, որ Էդմոն Մարուքյանի հետ համաձայն է նաև ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնում «Քաղաքացիական պայմանագիր» կոսւակցության կողմից առաջադրված, արդարադատության նախարարի տեղակալ Քրիստինե Գրիգորյանը: Ապագա ՄԻՊ-ը «սրտիկել է» Էդմոն Մարուքյանի ֆեյսբուքյան ուղիղ եթերի հրապարակումը:

Պետք է ընդգծել, որ դեռևս հոկտեմբերին ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը ծանր վիրավորանքի քրեականացման մասին օրենքի հարցով դիմել է Սահմանադրական դատարան: Թաթոյանը նշել է, որ «հոդվածը լի է անորոշ ձևակերպումներով, զուրկ է իրավական կոնկրետությունից, ընդունվել է ընթացակարգային կոպիտ սխալներովՔրեական օրենսգրքի այս հոդվածն արդեն իսկ հանգեցրել է խնդիրների, ու դրանք գնալով խորանալու են, իսկ փոփոխությամբ հռչակված նպատակը լուծում չի ստանալու»: 

Այս մասով արձանագրենք, որ դեռևս պաշտոնում ընտրված չլինելով հանդերձ` Քրիստինե Գրիգորյանը արդեն իսկ պաշտպանում է իշխանամերձ դիրքերից հանդես եկող գործչին ու այն օրենքը, որը խնդիրներ ունի սահմանադրականության հետ և արդեն իսկ բողոքարկվել է Սահմանադրական դատարանում:

Աղբյուր՝ AntiFake.am