Կարեւոր տեղեկություն ԱՄՆ մեկնողների համար
Advertisement 1000 x 90

Կարեւոր տեղեկություն ԱՄՆ մեկնողների համար

Հայաստանում ԱՄՆ դեսպանությունը հայտնել է, որ օդային սահմանով ԱՄՆ մուտք գործող երկու տարեկան եւ դրանից բարձր տարիքի բոլոր ուղեւորները, անկախ պատվաստված լինելու հանգամանքից կամ իրենց ծագման երկրից, պարտավոր են ներկայացնել ԱՄՆ չվերթի մեկնմանը նախորդող մեկ օրվա ընթացքում կատարված ՔՈՎԻԴ 19-ի թեստի բացասական արդյունք կամ վերջին 90 օրվա ընթացքում ՔՈՎԻԴ 19-ից ապաքինված լինելը փաստող ապացույց։

Դեսպանությունը բոլոր ԱՄՆ ուղեւորվողներին հորդորել է պարբերաբար ստուգել ավիափոխադրողի կայքը եւ հետեւել Հայաստանում ԱՄՆ դեսպանության կայքին՝ ՔՈՎԻԴ19-ին առնչվող սահմանափակումների վերաբերյալ փոփոխությունների մասին վերջին տեղեկությունների համար։