Որտեղով է անցնելու Հայաստանի ու Ադրբեջանի միջև նախատեսված երկաթուղային ճանապարհը
Advertisement 1000 x 90

Որտեղով է անցնելու Հայաստանի ու Ադրբեջանի միջև նախատեսված երկաթուղային ճանապարհը

Երկաթուղին գործելու է սահմանային և մաքսային ընդունված կանոնների համաձայն, երկրների ինքնիշխանության և իրավազորության ներքո։

Երևանն ու Բաքուն պայմանավորվել են Հայաստանի, Նախիջևանի և Ադրբեջանի միջև Երասխ-Ջուլֆա–Մեղրի–Հորադիզ երկաթգծի աշխատանքը վերականգնելու վերաբերյալ։ Դեռևս Սոչիում ձեռք բերված պայմանավորվածությունն ամրապնդվել էր Բրյուսելում։ Դա հաստատել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ինչպես նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։

ՀՀ վարչապետի խոսքով` երկաթգիծը գործելու է սահմանային և մաքսային ընդունված կանոնների համաձայն՝ փոխադարձության սկզբունքով, երկրների ինքնիշխանության և իրավազորության ներքո։

Արդյունքում Հայաստանը երկաթուղով հասանելիություն կստանա դեպի Իրան և Ռուսաստան, իսկ Ադրբեջանը` Նախիջևան։ Բացի այդ, եթե հաջողվի պայմանավորվածություն ձեռք բերել Թուրքիայի հետ սահմանների և հաղորդակցությունների բացման մասին, ապա կգործի նաև Գյումրի–Կարս երկաթգիծը։ ՀՀ էկոնոմիկայի նախարարը հայտարարել է, որ Երասխ–Հորադիզ երկաթգիծը կարող է ավելի քան 1 մլրդ դոլարի ներդրում պահանջել։

armeniasputnik.am