Հարգելի՛ լրագրողներ,
հարգելի՛ համաքաղաքացիներ,
վստահ եմ՝ որևէ մեկիդ համար գաղտնիք չի վերջին երեք տարվա քաղաքային անցուդարձը, մասնավորապես իմ և Հայկ Մարությանի՝ որպես քաղաքապետ և ընդդիմադիր ավագանու անդամ հարաբերությունները: Ուզում եմ վստահեցնել, որ որևէ բան չի փոխվել մինչ այս պահը: Ուզում եմ նաև տեղեկացնել, որ չեմ պատրաստվում դառնալ իշխող կուսակցության կամակատարը:
Այդուհանդերձ, չեմ ստորագրել և չեմ ստորագրելու Հայկ Մարությանի դեմ կազմակերպած անվստահություն հայտնելու փաստաթուղթը:
Մնացյալի մասին ավելի հանգամանալից կխոսեմ առաջիկայում:
Թեհմինա Վարդանյան