Բաղրամյան 3-րդ նրբանցքում կկատարվի երթևեկության փոփոխություն. Այն կդառնա միակողմանի (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Բաղրամյան 3-րդ նրբանցքում կկատարվի երթևեկության փոփոխություն. Այն կդառնա միակողմանի

Ճանապարհային երթևեկության անվտանգության բարելավման նպատակով, տրանսպորտային միջոցների երթևեկության հապաղումներից և հնարավոր խցանումներից խուսափելու համար, 2021 թ. դեկտեմբերի 18-ին Երևան քաղաքի Բաղրամյան 3-րդ նրբանցքում կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն:

Այդ փոփոխության արդյունքում նշված նրբանցքում երթևեկությունը կկազմակերպվի միակողմանի՝ ըստ կից սխեմայի: