
Ճանապարհային դեպարտամենտ հիմնադրամից տեղեկացնում են, որ դեկտեմբերի 17-ին՝ ժամը 17։00-ի դրությամբ, Ապարանի տարածաշրջանում թույլ ձյուն է տեղում։ Աշոցքի տարածաշրջանում թույլ մառախուղ է, տեսանելիությունը՝ 150-200 մետր։ Վարդենյաց լեռնանցքը կցորդով տրանսպորտային միջոցների համար դժվարանցանելի է։ Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ: Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են: