Թուրքական ռազմական ավիացիան ուրբաթ 42 անգամ խախտել է հունական օդային տարածքը։ Այս մասին հայտնել է Հունաստանի ազգային պաշտպանության գլխավոր շտաբը։
Բերված տվյալների համաձայն ՝ 13 թուրքական ռազմական ինքնաթիռներ ընդհանուր առմամբ 42 խախտում են կատարել Հունաստանի օդային տարածքում:
«Մասնավորապես, F-16 կործանիչների հինգ զույգ, որոնցից երկուսը սպառազինություն են ունեցել, CN-235 ռադիոէլեկտրոնային պայքարի երկու ինքնաթիռներ և մեկ անօդաչու թռչող սարք կատարել են ազգային օդային տարածքի 42 խախտում ևԱթենքի թռիչքային տեղեկատվության շրջանի (Athens Flight Information Region, FIR) 10 խախտում», – նշել են գլխավոր շտաբում: Ընդ որում, CN-235 ինքնաթիռներին բաժին է ընկել օդային տարածքի 42 խախտումներից 30-ը։
Թուրքական կործանիչների որսալու համար բարձրացել են հունական ռազմական օդանավերը, որոնք միջազգային պրակտիկային համապատասխան ստիպել են խախտողներին լքել Հունաստանի օդային տարածքը, ընդգծել է գլխավոր շտաբը: